IGEFA (Irene Gyulnazarian Educational Fund for Armenia) կրթաթոշակ գերազանց սովորող ուսանողների համար

IGEFA կրթաթոշակին դիմելու համար անհարժեշտ է՝

  • Լինել ՀՀ բուհերի առկա ուսուցման համակարգի ուսանող,
  • Ունենալ բարձր առաջադիմություն վերջին՝ 2020-2021 ուսումնական տարվա համար (ՄՈԳ-ը՝ 85 և ավել միավոր. բացառություն կլինի նրանց համար, ովքեր մասնակցել են 2020թ.-ի Արցախյան պատերազմին),
  • Պատրաստ լինել կամավոր աշխատանք կատարելու IGEFA-ի ծրագրերի շրջանակներում,
  • Ներկայացնել ակադեմիական առաջադիմությունը հաստատող փաստաթղթի պատճենը էլ. փոստով՝ info@igefafund.org
  • Ներկայացնել մոտիվացիոն նամակ (առավելագույնը մեկ էջ):

 

Հայտադիմումներն անհրաժեշտ է լրացնել առցանց, անցնելով հետևյալ հղումով՝ https://igefafund.org/tuition-application/

Առաջնահերթությունը կտրվի ՀՀ զինված ուժերում ծառայածներին, ինչպես նաև զոհված, վիրավոր զինվորների և վետերանների ընտանիքի անդամներին:

Հայտադիմումները ներկայացնելու վերջնաժամկետը 2021 թվականի հուլիսի 1-ն է:

Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն՝ Բ2-12 սենյակ, երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 11:00-14:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել՝ 077069126 հեռախոսահամարով: