«Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» -SMARTI ծրագրի աշխատանքների ընթացքը ՇՊՀ-ում

2021 թվականի մայիսի  4-ին ՇՊՀ-ում տեղի ունեցավ Էրազմուս+ SMARTI ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը:

Ծրագրի ՇՊՀ ղեկավար Հովիկ Մելքոնյանը ներկայացրեց աշխատանքային խմբի առաջիկա անելիքները և պարտականությունները, որոնք նախատեսված են ծրագրի շրջանակներում: Քննարկվեցին մի շարք հարցեր՝ կապված հետագա աշխատանքների հետ: Առաջին փուլի կատարվելիք աշխատանքերի վերաբեյալ առաջացած հարցերի վերջնական պարզբանման համար անհարժեշտություն առաջացավ նաև կազմակերպել քննարկում ծրագրի հայաստանյան համակարգողի՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր տ. Թերեզա Խեչոյանի հետ: Այդ նպատակով, ըստ նախնական պայմանավորվածության,  մայիսի 12-ին տեղի ունեցավ  առցանց հանդիպում Էրազմուս+ SMARTI ծրագրի հայաստանյան համակարգողի և մյուս գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում տ. Խեչոյանն անդրադարձավ առաջացած հարցերին և տվեց անհրաժեշտ պարզաբանումներ: