IE4UF ծրագրի վեբինարների շարք

Համալսարանների միջազգային ասոցիացիան (IAU) և Կատալոնիայի բաց համալսարանը (UOC) հրավիրում են մասնակցելու նոր՝ IE4UF ծրագրի վեբինարների շարքին:

Շարքը բաժանված է վեց՝ 1 ժամ տևողությամբ վեբինարներից, որոնք ուսումնասիրում են տարբեր թեմաներ և համախմբում են փորձագետների՝ քննարկելու առկա փորձն ու լուծումները, ինչպես նաև առաջիկա մարտահրավերները: Այս վեբինարները բաց են հանրության լայն շրջանակի համար:

Վեբինարներից յուրաքանչյուրին կհաջորդի քաղաքականության երկխոսության փուլը, որտեղ մասնակիցները կարող են մտքեր փոխանակել քննարկվող թեմայի շուրջ, արտահայտել գաղափարներ, խորհուրդներ ստանալ կամ առաջարկություններ ներկայացնել:

Քաղաքականության երկխոսությունը սահմանափակվում է յուրաքանչյուր վեբինարում 20 մասնակիցներով՝ առավելագույն փոխազդեցությունն ու մտքերի փոխանակումն ապահովելու համար:

Քաղաքականության վերաբերյալ երկխոսության արդյունքները զեկույցի տեսքով կներկայացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային բարձրագույն կրթության համաժողովին, որը նախատեսված է 2022 թվականին:

Առաջին վեբինարի թեման է՝ «Վերադարձ համալսարան. հիբրիդային (նորարարական)  ուսումնառության և դասավանդման իմաստավորում», որը տեղի կունենա ս.թ. հունիսի 10-ին, հայկական ժամանակով 15:00-16:15:

Վեբինարին գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/webinar/register/WN_OYkdTkPOQJGLsYGY1nJgfg

Քաղաքականության ինտերակտիվ երկխոսության մեջ գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/meeting/register/tZAtc—hqTwqH9N0VsdbIFCDYWBbENHgZ0JC

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.iau-aiu.net/technology?onglet=3 , կամ  դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն՝ Բ2-12 սենյակ, աշխատանքային բոլոր օրերին, ժամը 11:00-14:00, ինչպես նաև՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել՝ 077069126 հեռախոսահամարով: