Եվրոպական համալսարանների ասոցիացիան (EUA) հրավիրում է մասնակցելու վեբինարների շարքին

Առաջին վեբինարի թեման է՝ «Շրջակա միջավայրի կայունությունը և շարժունության ու միջազգայնացման ապագան», որը տեղի կունենա ս.թ. մայիսի 31-ին, հայկական ժամանակով ժամը 16:00-17:00:

Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://www.eua.eu/events/194-webinar-i-environmental-sustainability-and-the-future-of-mobility-and-internationalisation.html

Երկրորդ վեբինարի թեման է՝ «Ուսուցման և դասավանդման բնապահպանական կայունությունը», որը տեղի կունենա ս.թ. հունիսի 3-ին, հայկական ժամանակով ժամը 16:00-17:00:

Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://www.eua.eu/events/195-webinar-ii-the-environmental-sustainability-of-learning-and-teaching.html

Երրորդ վեբինարի թեման է՝ «Համալսարանական ռազմավարություններ և գործողություններ բնապահպանական կայունության համար», որը տեղի կունենա ս.թ. հունիսի 4-ին, հայկական ժամանակով ժամը 16:00-17:00:

Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://www.eua.eu/events/196-webinar-iii-university-strategies-and-actions-for-environmental-sustainability.html

Վեբինարների շարքին մասնակցությունն անվճար է և բաց է թեմայով հետաքրքրվող յուրաքանչյուրի համար: Գրանցումները բաց կմնան մինչև յուրաքանչյուր միջոցառման մեկնարկը:

Բնապահպանական կայունության թեման կներկայացվի նաև ԵՀԱ-ի մի շարք այլ միջոցառումներում՝ ԵՄ Կանաչ շաբաթին զուգահեռ, 2021 թվականի մայիսի 31-ից հունիսի 4-ը:

Այլ մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն՝ Բ2-12 սենյակ, աշխատանքային բոլոր օրերին, ժամը 11:00-14:00, ինչպես նաև՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել՝ 077069126 հեռախոսահամարով: