ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ, ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Բարձրագույն կրթության և արտադրության միջև մեկուսացման և տարանջատման խնդիրների լուծման, աշխատաշուկայի և համալսարանների խզումը հաղթահարելու համար Եվրոպական Միության Տեմպուսի «Արարատ» («Համալսարան-գործատու» հայկական համակարգող գործակալություն) ծրագրով 2013 թվականի մայիսին ԳՊՄԻ-ում (ներկայի՝ ՇՊՀ) ստեղծվեց Բուհ-գործատու համագործակցության կենտրոնը: 2018թվականի մայիսին համալսարանի կազմակերպական կառուցվածքը վերանայվեց և համալսարանում սկսեց գործառնել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժինը: Բաժնի գործունեության հիմնական նպատակը աշխատաշուկայում ՇՊՀ-ի ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումն ու ուսանողների կրթական, սոցիալ-հոգեբանական, ֆինանսական, իրավական աջակցության ապահովումն է: Կառուցվածք — Բաժինը համալսարանի կազմակերպական կառուցվածքում գործառնում է որպես մեկ ամբողջական միավոր և աշխատանքների համակարգումն իրականացնում է ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր–տնօրենը:
…Հիմնական գործառույթներ — Բաժնի հիմնական գործառույթները հետևյալն են.
- Պետության և բուհի կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից օգտվող ուսանողների անվանացանկերի կազմման գործընթացի կազմակերպում,
- Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարները վերադարձնելու հետ կապված ուսանողներից և շրջանավարտներից դիմումների ընդունման և անվանացանկերի կազմման աշխատանքների կազմակերպում,
- Բակալավրի (առկա և հեռակա) և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանողների պրակտիկայի պլանավորում, կազմակերպում, վերահսկում, արդյունքների ամփոփում,
- Պրակտիկայի արդյունավետության բարձրացման նպատակով գործատուների շրջանում հարցումների իրականացում,
- Շրջանավարտների զբաղվածության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման նպատակով շրջանավարտների շրջանում հարցումների իրականացում,
- Ուսանողների և շրջանավարտների շրջանում հավաքագրված թափուր աշխատատեղերի հայտարարությունների տարածում,
- Աշխատաշուկայի կարինքերի վերհանման նպատակով գործատուների շրջանում հարցումների իրականացում,
- Ուսանողներին, շրջանավարտներին մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Աշխատանքային հմտությունների զարգացման, աշխատաշուկաների, ճանաչողական այցերի կազմակերպման աշխատանքներին մասնակցություն,
- Ավարտական դիպլոմների և հավելվածների, նրանց կրկնօրինակների, ակադեմիական տեղեկանքների պատրաստում և տրամադրում։