Փոքր հետազոտությունների դրամաշնորհների մրցույթ

ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԸ

Անաչառ և բազմակողմանի վերլուծություններ իրականացնելու հարցում փնտրում ենք տնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող անկախ փորձագետների, մասնագետների, վերլուծաբանների ակտիվ մասնակցությունը:  Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել իրենց խոսքն ասել ցանկացող բոլոր հետաքրքրված մասնագետներին, որոնց վերլուծությունները կհանրայնացվեն, կօգտագործվեն մեր ուսումնասիրություններում և/կամ կներառվեն մեր կողմից հրապարակվող զեկույցների մեջ:

ՄՐՑՈՒՅԹԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Մրցույթի մասնակցության հայտ կարող են ներկայացնել տնտեսագիտական և/կամ հարակից կրթություն ունեցող և ոլորտային ուսումնասիրություններ իրականացնող հետևյալ շահագրգիռ կողմերը՝

  • Դասախոսներ,
  • Ասպիրանտներ և ուսանողներ,
  • Տնտեսական հետազոտություններ ու ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպություններ ու անհատներ,
  • Տնտեսական բլոկն ուսումնասիրող լրագրողներ,
  • Անկախ փորձագետներ,
  • Հասարակական կազմակերպություններ,
  • Ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբեր և այլն:

ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Մրցույթը բաղկացած է լինելու 2 փուլից: Մասնակցության համար պետք է մինչև սույն թվականի  մարտի 15-ը մեր՝ info@cedi.am էլ.հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

  • Անհատի դեպքում ինքնակենսագրական, իսկ կազմակերպության դեպքում՝ գործունեության վերաբերյալ սեղմ նկարագրություն,
  • Ձեր կողմից առաջարկվող կամ առդիր 1-ում որպես օրինակ ներառված թեմաներից որևէ մեկի վերաբերյալ  հակիրճ նկարագրություն՝ անոտացիա (առավելագույնը 200 բառ):

Հայտի ստացման պահից սկսած 5 օրվա ընթացքում Դուք կստանաք պատասխան: Հիմնվելով անոտացիայի բովանդակության վրա, հատուկ այդ նպատակով ձևավորված հանձնաժողովը կիրականացնի գնահատում: Դրական եզրակացության դեպքում հետադարձ կապ կհաստատվի Ձեզ հետ:

Երկրորդ փուլ անցնելու պարագայում պետք է մեր էլ.հասցեին ուղարկել՝

  • Հիմնական աշխատանքը, որը պետք է լինի նվազագույնը 5, առավելագույնը՝ 7 էջի սահմանում,
  • Աշխատանքում ներկայացված բոլոր թվային վերլուծությունները պետք է ունենան համապատասխան հղումներ,
  • Հիմնական աշխատանքը պետք է արտացոլի անոտացիայում ներառված դրույթները և ներառի տնտեսության վրա այդ հիմնախնդրի ազդեցության վերաբերյալ վերլուծություն, ներկայացնի հիմնախնդրի հետևանքներն ու ազդեցությունը քաղաքացիների կենսամակարդակի վրա,
  • Աշխատանքում պետք է քննվի տվյալ հիմնախնդրի ազդեցությունը տնտեսության վրա՝ հիմնավորումներով: Առաջարկություններ ներկայացնելը խրախուսվում է:

ՄՐՑՈՒՅԹԻ ԲՅՈՒՋԵՆ

Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի 20.000-30.000 ՀՀ դրամ գումար:

Վերլուծական աշխատանքի համար կտրամադրվի 20.000 ՀՀ դրամ դրամաշնորհ: Կատարված վերլուծությունը Ձեր կողմից հանրայնացնելու, մասնագիտական հարթակներում կամ մամլո-ասուլիսով այն լուսաբանելու պարագայում դրամաշնորհը կկազմի 30.000 ՀՀ դրամ:

Տվյալ շրջափուլը մեկնարկում է 2019թ. փետրվարի 15-ից:  Ծրագրի տևողությունն է 3 ամիս: Դրամաշնորհների տրամադրման մրցույթը շարունակական է լինելու: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվում է հիմնական աշխատանքը ներկայացնելուց հետո, որը պետք է համապատասխանի վերոհիշյալ բոլոր պայմաններին:

Տեղեկացնում ենք, որ հետադարձ կապ է հաստատվելու միայն մրցույթը հաղթած և երկրորդ փուլ անցած մասնակիցների հետՀայտերը պետք է ուղարկել էլեկտրոնային եղանակով info@cedi.am էլ.հասցեին՝ կցելով վերոհիշյալ բոլոր փաստաթղթերը: Տեղեկացնում ենք, որ թերի հայտադիմումները չեն ուսումնասիրվի:

Սիրով կսպասենք Ձեր հայտերին:

Առդիր 1. Որպես օրինակ առաջարկվող թեմաների ցանկ