Անգլերեն լեզվի բանավոր հաղորդակցման դասընթացների հայտարարություն

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ «Դեպի Հայք» կազմակերպության լիբանանահայ կամավոր Նանորը սույն թվականի փետրվարի 28-ից ՇՊՀ-ում անցկացնելու է անգլերեն լեզվի բանավոր հաղորդակցման դասընթացներ, որոնց կարող են մասնակցել ՇՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները:

Դասընթացներն անցկացվելու են ամեն հինգշաբթի՝ ժամը 15:30-16:30:

Ցանկացողներին խնդրում ենք գրանցվել արտաքին կապերի բաժնում (հեռ. 31269494):