ԱՊՀ 30-ամյակին նվիրված սեմինար-քննարկում ՇՊՀ-ում

ԱՊՀ 30-ամյակի միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 30-ին սեմինար-քննարկում կայացավ Շիրակի պետական համալսարանում։

ԱՊՀ 30-ամյակին նվիրված հանդիպմանը մասնակցում էին համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոսները, «Պատմություն» և «Քաղաքագիտություն» մասնագիտությունների ուսանողները, Գյումրիում Ռուսական տան ներկայացուցիչը։

Բանախոսները հանդես եկան ԱՊՀ-ի կազմավորման պատմության, ՀՀ-ի անդամակցության պատմության մասին զեկուցումներով, ինչպես նաև ցուցադրույթներով։ Անդրադարձ կատարվեց միության ռազմաքաղաքական, տնտեսական, հասարակական, սոցիալական, կրթական հնարավորություններին։

Պատմության բաժնի ուսանողները ներկայացրին ԱՊՀ-ի՝ որպես միջազգային կառույցի գործառույթները, վերլուծեցին գործունեության արդյունավետությունը։ Բանախոսների ելույթներին հետևեց արդյունավետ քննարկում։