Մասնագիտական խորհրդատվություն՝ ավագ դպրոցականներին

Շիրակի պետական համալսարանի աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնը հյուրընկալել էր Գյումրու թիվ 8 միջնակարգ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների բնագիտական առարկաներով հետաքրքված աշակերտներին։

Ամբիոնի վարիչ, աշխ. գիտ. թեկ., դոցենտ Լևոն Մարտիրոսյանը և ամբիոնի դոցենտ, աշխ. գիտ. թեկ., Գայանե Ավետիսյանը ներկայացրին մասնագիտությունները, որոնցով ՇՊՀ-ում կատարվում է ընդունելություն։ Աշակերտները ստացան նախընտրած մասնագիտությունների վերաբերյալ իրենց հարցերի պատասխանները, ինչպես նաև տեղեկացան թե աշխատաշուկայում որպես մասնագետ կայանալու ինչ հնարավորություններ կունենան։

Հանդիպման ավարտին աշակերտների համար շրջայց կազմակերպվեց ֆակուլտետում։