ՇՊՀ-ի ուսանողներ Արա Աղանյանը և Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոններ

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացած ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Շիրակի պետական համալսարանի ուսանողները հռչակվել են Եվրոպայի փոխչեմպիոններ։

ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի 1-ին կուրսի ուսանող Գարիկ Կարապետյանը մինչև 20 տարեկանների առաջնության 96 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ՝ հռչակվելով ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն։

ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի 2-րդ կուրսի ուսանող Արա Աղանյանը մինչև 23 տարեկանների առաջնության 96 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր։ Արան 1 փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, իսկ երկամարտի արդյունքում արժանացել է ծարամարտի Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսին։

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նորանոր հաղթանակներ: