«Մենք պիտի հիշենք ապրելու համար…» խորագրով գիտատեսական ընթերցումներ

«ՄԵՆՔ ՊԻՏԻ ՀԻՇԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ…» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱՏԵՍԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 104-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

ՀՀ ԿԳՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊՈԱԿ

30.04.2019Թ.

 ՀՀ ԿԳՆ «Գյումրու տնտեսագիտական վարժարան» ՊՈԱԿ-ը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի աջակցությամբ սիրով հրավիրում է Շիրակի մարզի բոլոր կրթական հաստատությունների աշակերտներին, ուսանողներին և այս հիմնախնդրով հետաքրքրվող յուրաքանչյուր անձի` մասնակցելու «Մենք պիտի հիշենք ապրելու համար…» խորագրով գիտատեսական ընթերցումներին, որը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 104-րդ տարելիցին։

Գիտատեսական ընթերցումների հիմնական նպատակն է վերլուծել հայոց ցեղասպանության հասցրած վնասները հայ ժողովրդին՝ Ժողովրդագրական, մշակութային, սոցիալ-տնտեսական տեսանկյունից, անդրադարձ կատարել նաև հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին արդի փուլում։

Հոդվածները ներկայացվելու են ըստ հետևյալ ոլորտների՝

  1. Ցեղասպանության ճանաչման գործընթացն արդի ժամանակներում
  2. Ցեղասպանության հասցրած նյութական և ֆինանսական կորուստներ
  3. Մշակութային ցեղասպանություն (սպիտակ ցեղասպանություն)
  4. Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության արդի դրսևորումներ:

Հանձնաժողովի հավանությանն արժանացած աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուում:

Գրանցվելու համար դիմել ՀՀ ԿԳՆ «Գյումրու տնտեսագիտական վարժարան» ՊՈԱԿ  կամ զանգահարել    (094) 63-76-04  հեռախոսահամարով մինչև 19․04․2019թ․: Գիտատեսական ընթերցումները տեղի կունենան 30.04.2019թ. ՀՀ ԿԳՆ «Գյումրու տնտեսագիտական վարժարան» ՊՈԱԿ-ում ժամը 1200-ին:

Մանրամասների համար՝ Հայտարարություն