Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ»

Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդի անվան համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» Բեռլինում։

Ծրագրի տևողությունը 2023թ. մարտի 1-ից հուլիսի 31-ն է։

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022թ. հուլիսի 31-ն է:

 

Դիմելու նախապայմանների և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք քաղել Բունդեսթագի կայքից. www.bundestag.de/ips։

 

Լրացուցիչ հարցերի դեպքում հետաքրքրված անձինք կարող են դիմել դեսպանություն։