ՇՊՀ-ում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Շիրակի պետական համալսարանում այսօր կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը, որին 39 անդամներից մասնակցում էին 34-ը։

Օրակարգի առաջին հարցը ՇՊՀ-ի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ընտրությունն էր։ Դեկանի թափուր տեղի պաշտոնում առաջադրվել էր աշխ․ գիտ․ թեկնածու, դոցենտ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ՊԿ Լևոն Մարտիրոսյանը։ Նա ներկայացրեց ֆակուլտետի զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց գիտխորհրդի անդամների հարցերին։ Կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Լևոն Մարտիրոսյանն ընտրվեց ՇՊՀ-ի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան։

Օրակարգի հաջորդ հարցը ՇՊՀ-ի հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի «Հայոց լեզվի և գրականության» ամբիոնի դոցենտ, բան․ գիտ․ դոկտոր Գագիկ Խաչիկյանին պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու մասին էր։ Փակ գաղտնի քվեարկությամբ գիտխորհուրդը որոշեց Գագիկ Խաչիկյանին շնորհել պրոֆեսորի գիտական կոչում և միջնորդել ՀՀ ԲՈԿ՝ հաստատելու այդ որոշումը:

Նիստի վերջին հարցը ՇՊՀ-ի մանկավարժության ֆակուլտետի «Մանկավարժության» ամբիոնի դասախոս, մանկ․ գիտ․ թեկնածու Նաիրա Գրիգորյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին էր։ Այս հարցով ևս փակ գաղտնի քվեարկություն անցկացվեց, որի արդյունքներով գիտխորհուրդը որոշեց Նաիրա Գրիգորյանին շնորհել դոցենտի գիտական կոչում և միջնորդել ՀՀ ԲՈԿ՝ հաստատելու այդ որոշումը: