Գյումրու բուհերի ուսանողների փայլուն ելույթները ֆուտզալի համալսարանական լիգայում

ՇՊՀ-ի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի և ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողները առաջին անգամ հանդես են եկել հավաքական թիմով՝ մասնակցելով ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի Ֆուտզալի համալսարանական լիգային։

«Ֆուտզալի համալսարանական Լիգա» մրցաշարում Շիրակի հավաքական թիմը (մարզիչ՝ Ստյոպա Մկրտչյան) դիտարժան հանդիպումներ է անցկացնում՝ հաղթելով մինչ այս կայացած բոլոր խաղերում։

Հավաքական թիմը 6։2 հաշվով հաղթել է ԵՊԲՀ-ի թիմին, 11։1 հաշվով՝Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմին, 4։3 հաշվով՝ Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի թիմին, 5-1 հաշվով՝ ՀԱՊՀ թիմին և վստահ շարունակելու է պայքարը առաջիկա տուրերում։