ՇՊՀ-ի ուսանողները մրցանակային տեղեր են զբաղեցրել միջբուհական կրոսավազքի անհատական առաջնությունում

ՇՊՀ-ի ուսանողները մրցանակային 1-ին և 2-րդ տեղեր են զբաղեցրել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կազմակերպած միջբուհական կրոսավազքի անհատական առաջնությունում։

«Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» խորագրով առաջնությունը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ինստիտուտի ուսանողների հիշատակին։

ՇՊՀ-ի ֆիզ. դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ Գ. Աղանյանի և դասախոս Գ. Բարսեղյանի ղեկավարությամբ «Ֆիզ․ դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Երվանդ Մկրտչյանը կրոսավազքի առաջնությունում զբաղեցրել է 1-ին տեղը, նույն բաժնի 2-րդ կուրսի ուսանող Վանյա Սարգսյանը գրավել է 2-րդ տեղը։

Մրցանակակիրները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով։