Հայկ Ասատրյանի հոդվածների ներկայացում-քննարկում ՇՊՀ-ում

Այսօր ՇՊՀ-ի գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր 20-րդ դարի հայ ազգային մտածող, հասարակական-քաղաքական գործիչ Հայկ Ասատրյանի հոդվածների ներկայացում-քննարկումը։

Բանախոսը ՇՊՀ-ի գործարարության և վարչարարության ամբիոնի դոցենտ, տնտ․ գիտ․ թեկնածու Հրաչ Խաչատրյանն էր, որը ներկայացրեց հեղինակի մի քանի հոդվածներ, ապա վերլուծությունների ու քննարկումների միջոցով վեր հանեց նրա աշխարհայացքն ու գաղափարաբանությունը, գործունեության առանցքային ուղղությունները։

Չնայած Հայկ Ասատրյանի անունը անհայտ է շատերին, բայց նա ցեղակրոնության հիմնադիրներից էր, Նժդեհի գլխավոր խորհրդատուներից, ուներ երևույթներն էաբանորեն վերլուծելու կարողություն և թողել է տեսական մեծարժեք ժառանգություն, որն այսօր էլ արդիական է և տալիս է շատ հարցերի պատասխաններ։