«Բարձրագույն կրթությունը ԱՄՆ-ում՝ երազանքից մինչև իրականություն»․ հանդիպում ՇՊՀ-ում

Այսօր Միջազգային Կրթության Ամերիկյան Խորհուրդների EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնի հայաստանյան գրասենյակը տեղեկատվական հանդիպում էր կազմակերպել ՇՊՀ-ի ուսանողների համար՝ տրամադրելու տեղեկատվություն կրթությունը ԱՄՆ-ում շարունակելու վերաբերյալ։

«Բարձրագույն կրթությունը ԱՄՆ-ում՝ երազանքից մինչև իրականություն» խորագրով հանդիպմանը EducationUSA -ի կրթական խորհրդատու Իննա Ղաբուլյանը ներկայացրեց ԱՄՆ բարձրագույն կրթական համակարգը, ընդունվելու պայմաներն ու պահանջները, կրթաթոշակի հնարավորությունները, ինչպես նաև EducationUSA հայաստանյան գրասենյակի հայտնի ծրագրերից մեկի՝ «Մրցունակ ուսանողների ակումբ»-ին դիմելու մանրամասները, պատասխանեց ուսանողների հարցերին։