Կրթաթոշակներ՝ պատերազմի մասնակիցներին

Սիրելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ «4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարել է 2022-2023 ուստարվա կրթաթոշակների դիմումների ընդունման գործընթացը։

Կարող են դիմել 2016 կամ 2020թթ պատերազմների բոլոր այն մասնակիցները, որոնք սովորում են (առկա և հեռակա համակարգերում) կամ պատրաստվում են 2022թ-ից ընդունվել ՀՀ կամ Արցախի որևէ ԲՈՒՀ կամ միջին մասնագիտական հաստատություն։

Դիմումներն անհրաժեշտ է լրացնել մինչև ս/թ հունիսի 1️5-ը, հետևյալ հղումով՝ սեղմելով «Լրացնել կրթաթոշակի հայտ» կոճակը։

*  Հիշեցնենք, որ «4090 Բարեգործական» հիմնադրամի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն հերոսներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։