ՇՊՀ-ն կազմակերպում է նախապատրաստական անվճար դասընթացներ հեռակա ուսուցման դիմորդների համար

Շիրակի պետական համալսարանը 2021-22 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման դիմորդների համար կազմակերպում է ընդունելության քննությունների նախապատրաստական  անվճար դասընթացներ:

Դասընթացներն անցկացվելու են բուհում մասնագիտական ամբիոնների դասախոսների կողմից`  ըստ ժամանակացույցի։ Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է  դիմել համապատասխան մասնագիտական ամբիոն։

Դասընթացների մեկնարկը՝  13․09․2021թ․։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (0312) 6-94-94 հեռախոսահամարով՝ բոլոր աշխատանքային օրերին, ժամը 9։00-18։00։

Ժամանակացույց