Աշխատանքային խորհրդակցություն ՇՊՀ-ում

Սեպտեմբերի 9-ին Շիրակի պետական համալսարանում կայացել է ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային հերթական խորհրդակցությունը։

Նիստին ներկայացվել է համալսարանում հակահամաճարակային կանոնների պահպանման իրավիճակը, կարևորվել է համալսարանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնների խստագույնս պահպանման անհրաժեշտությունը։

Նիստի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ Առողջապահության նախարարի N 65- Ն հրամանի կատարումն ապահովող միջոցառումները, կարևորվել է այդ հրամանին բոլոր աշխատակիցների տեղեկացվածության ապահովումը։ Ուսումնական գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու համար տրվել են հանձնարարականներ, քննարկվել են համավարակով պայմանավորված հետագա անելիքները։