ՇՊՀ-ում կիրականացվեն քաղպաշտպանության միջոցառումներ

Սեպտեմբերի 16-ին Շիրակի պետական համալսարանում ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկակարական վարչության աշխատակիցները կիրականացնեն քաղպաշտպանության սեմինար- վարժանք։

Շիրակի մարզային փրկակարական վարչության և Շիրակի պետական համալսարանի համատեղ միջոցառումն ուղղված է բարձրագույն ուսումնական հաստատության աղետների ռիսկերի կառավարմանը։

Արտակարգ իրավիճակների դեպքում համալսարանի ՊԴ կազմի և ուսանողների պատրաստվածության բարձրացմանը միտված սեմնինար-վարժանքը անցկացվելու է հետևյալ թեմաներով․

1․ Ինչպես վարվել երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո։

2․ Առաջին օգնություն։

3․ Գործնական վարժանք․ օդային տագնապի դեպքում պաստպարման կազմակերպումը։

Միջոցառման մեկնարկը՝ 16 սեպտեմբերի, ժամը 10։30։ Օդային տագնապի ուսումնական ազդանշանը հնչեցվելու է ժամը 11։30-ին։