«XV Մաշերովի ընթերցումներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով

Վիտեբսկի անվան պետական ​​համալսարան» կրթական հաստատությունը 2021 թ.-ի հոկտեմբերի 22-ին կազմակերպում է «XV Մաշերովի ընթերցումներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով, որին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ գիտնականներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` ռուսերեն, բելոռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի գիտական ​​ուղղություններն են՝

  • մաթեմատիկական մեթոդներ, մոդելներ և ժամանակակից ֆիզիկական գործընթացներ,
  • բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում և շրջակա միջավայրի պաշտպանություն,
  • հասարակության պատմական շարժընթացը և հոգևոր մշակույթը տարածաշրջանային ու գլոբալ համատեքստերի շրջանակներում,
  • բելոռուսերենի, գրականության, բանահյուսության գործունեության օրինաչափությունները համաշխարհային մշակույթի զարգացման համատեքստում,
  • բնագիտության և հումանիտար կրթության տեսությունը և մեթոդիկան,
  • դիզայնի, կերպարվեստի և դեկորատիվ արվեստի միջոցով առարկայական-տարածական միջավայրի մոդելավորում,
  • տեսողական արվեստի դասավանդման պատմություն, տեսություն և պրակտիկա,
  • ֆինանսական և իրավական քննարկումների արդիական հիմնահարցեր,
  • երիտասարդների քաղաքացիական և հայրենասիրական դաստիարակություն,
  • ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության տեսական և կիրառական ասպեկտները:

Մասնակցության  համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի սեպտեմբերի 12-ը  գրանցվել գիտաժողովի  պաշտոնական կայքում, որի համար պետք է լրացնել ձևը հետևյալ կայքում՝ https://conf.vsu.by, ինչպես նաև կցել դիմում և զեկուցումը կամ հոդվածը:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com):

Информационное_письмо_XV_Машеровские_чтения

Сопроводительное письмо