«Երաժշտական արվեստը և կրթությունը ժամանակակից սոցիալ-մշակութային տարածության մեջ-2021» խորագրով IV միջազգային գիտագործնական գիտաժողով

Բելգորոդի արվեստի և մշակույթի պետական ինստիտուտը 2021 թ.-ի հոկտեմբերի 26-27-ը կազմակերպում է «Երաժշտական արվեստը և կրթությունը ժամանակակից սոցիալ-մշակութային տարածության մեջ-2021» խորագրով IV միջազգային գիտագործնական գիտաժողով, որի  նպատակն է երաժշտական արվեստի և մանկավարժության ոլորտում առկա խնդիրների և հեռանկարների քննարկումը, մասնագիտական փորձի փոխանակումը:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • երաժշտական կրթության պատմության, տեսության և մեթոդների արդիական հարցերը,
  • երաժիշտ-կատարողների և ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության բարձրացման նորարարական մոտեցումները և ուղիները,
  • վոկալ և երգչախմբային մանկավարժության ժամանակակից միտումները,
  • երաժշտական արվեստի տեսության և պատմության խնդիրները,
  • երաժշտական և գործիքային կատարումը և մանկավարժությունը՝ մեր ժամանակների ավանդույթների և նվաճումների համատեքստում,
  • փոփ-ջազ կրթության տեսություն և պրակտիկա,
  • ժամանակակից մանկական արվեստի դպրոցը. երաժշտությանն առնչվող առարկաների դասավանդման մեթոդների և պրակտիկայի հարցերը,
  • երաժշտական արվեստի բնագավառում ներառական կրթությունը,
  • երաժշտական արվեստը և կրթությունը երիտասարդ գիտնականների հետազոտության ոլորտում:

Գիտաժողովի ընթացքում կանցկացվեն դասախոսություններ, վարպետության դասեր, երաժշտական կրթության և երաժշտության ոլորտի առաջատար փորձագետների ստեղծագործական շոուներ:

Գիտաժողովի մասնակցության ձևերն են `զեկույց, գիտական հոդված, ստեղծագործական ներկայացում:

Գիտաժողովի լեզուներ են ՝ ռուսերեն, անգլերեն:

Անցկացման ձևը ՝ առկա, հեռակա:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի հոկտեմբերի 10 -ը հայտը և զեկույցի տեքստ ուղարկել կազմկոմիտեի հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  musconf21@mail.ru:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):

Положение о конкурсе Музыкальное искусство и образование в работах молодых исследователей

Информационное письмо