ՇՊՀ-ի և «ՆոյՄեդ» ՍՊԸ–ի համագործակցության արդյունքում կազմակերպվում է տեղեկատվական հանդիպում ՇՊՀ ՏՏ մասնագիտությամբ ուսանողների հետ

▪ Մտածե՞լ եք սկսել հավակնոտ կարիերա ՏՏ  ոլորտում:

▪ Կամ միգուցե փոխել Ձեր աշխատանքը և հաջողության հասնել ՏՏ ոլորտում՝ դառնալով պահանջված մասնագետ:

▪ Ունե՞ք վերլուծական  մտածելակերպ:

«ՆոյՄեդ» ընկերությունը գալիս է մեր սիրելի Գյումրի՝ բացելու իր նոր գրասենյակի դռները, և այդ կապակցությամբ մենք կազմակերպում ենք երկամսյա SAS Ծրագրավորման դասընթացներ։ Դասընթացը կարող եք համատեղել Ձեր աշխատանքի հետ, քանի որ անցկացվելու է երեկոյան ժամերին՝ Ձեր իսկ հարմարավետության համար։ Դասընթացի բարեհաջող ավարտից հետո Դուք կստանաք աշխատանքի առաջարկ, որը կբացի նոր հորիզոններ Ձեր առջև։ Եկե՛ք՝ դառնալու մեր բազմաթիվ հաջողակներից մեկը։

Մեր նախորդ դասընթացների արդյունքում շուրջ 60 ծրագրավորողներ սկսել են իրենց կարիերան «ՆոյՄեդ»-ում, նույնիսկ հասցրել են կրկնապատկել կամ եռապատկել իրենց  աշխատավարձը՝ հաճույքով հաճախելով նոր աշխատանքին մեր ջերմ ու երիտասարդական թիմում՝ օգտվելով ընկերության առաջարկած բազմաթիվ առավելություններից՝ սկսած առողջության ապահովագրությունից, մինչև ամենօրյա կորպորատիվ անակնկալներ։

Մասնակցությունն անվճար է:

Եթե հետաքրքրված եք, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն
career@noymed.com էլեկտրոնային հասցեին, վերնագրում նշելով՝
“Gyumretsi SAS Programmer”։

Հայտադիմումի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլ 1-ն է:

Հետաքրքրե՞ց։ Ցանկանու՞մ ես իմանալ ավելին կենսատեխնոլոգիայի որոլտի և «ՆոյՄեդ» ընկերության մասին։ Այդ դեպքում հրավիրում ենք Ձեզ Շիրակի պետական համալսարան, որտեղ սույն թվականի մարտի 22-ին կկայանա բաց հանդիպում՝ ուսանողների և բոլոր հետաքրքրված անձանց մասնակցությամբ։

Հանդիպման ժամանակ Ձեզ կպատմենք «ՆոյՄեդ» ՍՊԸ–ի մասին, մանրամասնորեն կներկայացնենք մեր դասընթացը։ Հանդիպման ընթացքում կունենաք հնարավորություն անմիջականորեն շփվելու ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետների հետ, ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, հանդիպել թիմի անդամներին, ովքեր ժամանակին անցել են այն ճանապարհը, որը պատրաստվում եք անցնել Դուք։ Նրանք պատրաստակամորեն կկիսվեն Ձեզ հետ իրենց տպավորություններով և խորհուրդներով։

 

Հանդիպման օրը՝ մարտի 22-ին, ժամը 14։00՝ ՇՊՀ նիստերի դահլիճում։