Հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի ներբուհական զեղչի հայտարարություն

Հարգելի՛ ուսանողներ,

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը, հիմք ընդունելով ուսանողի բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, համաձայն ՇՊՀ-ի «Ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի, իր միջոցների հաշվին իրականացնում է 2021-2022 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի երկրորդ կիսամյակի ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում (ներբուհական զեղչ): Հեռակա համակարգում սովորող ուսանողը կարող է դիմումը ներկայացնել համապատասխան ֆակուլտետի դեկանատ մինչև ս/թ ապրիլի 15-ը:

Երկու և ավելի կարգավիճակների համապատասխանող կամ մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմումները հանձնաժողովի կողմից չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում դիմել Ուսանողների աջակցության,

բուհ-գործատու համագործակցության բաժին