Մեկնարկել է Հայ Կրթական Հիմնարկության 2022-2023 ուստարվա կրթաթոշակային ծրագիրը

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2022-2023 նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով՝ https://aef.am/university/։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022 թ.-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ և լիբանանահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 7, 3.2 կամ 75 միավոր է։

Առցանց հայտադիմումը հասանելի է 2022 թ.-ի մարտի 14-ից մինչև մայիսի 11-ը։

Հայտադիմումի լինքը՝ ստորև. https://apply.aef.am//

Մանրամասների եւ հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել էլ. հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ