2-րդ Նոբելյան փառատոն

Կենտրոնական Ասիայի երկրների համար ներառական զարգացման հիմնադրամը 2021թ.-ի ապրիլի 7-9-ը առցանց ձևաչափով կամակերպում է  2-րդ Նոբելյան փառատոնը:

Փառատոնին իրենց մասկանցությունը հաստատել են մի շարք միջազգային կազմակերպություններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ՅՈՒՆԻՍԵՖ, տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, ինչպես նաև Google, Twitter, Ford Motor, Bloom Energy և այլ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, ականավոր գիտնականներ և փորձագետներ:

Միաժամանակ, «Նոբելյան դասախոսությունների շաբաթ» միջոցառման շրջանակներում՝ ապրիլի 12-16-ը նախատեսվում է Նոբելյան մրցանակի դափնեկիրների և համաշխարհային գիտնականների կողմից Կենտրոնական Ասիայի համալսարանների համար անցկացնել դասախոսություններ:

Փառատոնին մասնակցությունը բաց է և անվճար: Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://nobel-fest.inpolicy.net/ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):

Пресс-релиз РУС