Համալսարանական կրթաթոշակ հատկացնելու վերաբերյալ հայտարարություն

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը Հայաստանին հատկացրել է բակալավրիատի և մագիստրատուրայի մեկ համալսարանական կրթաթոշակ՝ 2021-2022 ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակը ստանալու համար հայաստանցի ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։ Թեկնածուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից, որը հասանելի է helpdesk@studyabroad.sk էլ․ փոստի հասցեով և +421 907 551 404 հեռախոսահամարով։

Պետական կրթաթոշակ ստանալու համար պարտադիր պայման է հանդիսանում սլովակերենի տիրապետումը: Դիմորդները հնարավորություն ունեն անցնել սլովակերենի անվճար լեզվական և մասնագիտական վերապատրաստում Բրատիսլավա քաղաքում՝ ս.թ․ սեպտեմբերի 2-ից 2022թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։

Ընդունելության ընթացքում թեկնածուները պարտավոր են պահանջվող փաստաթղթերի բնօրինակները տպագիր տարբերակով ներկայացնել Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության հետազոտության և սպորտի նախարարության Միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի բաժին։ Պահանջվող փաստաթղթերի թվում է ՀՀ ԱԳ նախարարության կամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրված կրթաթոշակին առաջադրվելու մասին պաշտոնական նամակը։

Կից ներկայացնում ենք կրթաթոշակի համար առաջնային մասնագիտությունների ցանկը:

Մանրամասների համար դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն՝ Բ2-12 սենյակ, երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11:00-14:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով:

Առդիր