ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՇՊՀ-ում իրականացված «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի վերջնական գնահատում

 Հունիսի 18-ին «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի վերջնական գնահատում իրականացնելու նպատակով  Շիրակի պետական համալսարանում էր «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության խորհրդատու Նարինե Խաչատրյանը։

Խորհրդատուն զրուցեց ծրագրի ղեկավարի, համակարգողների, շահառու ուսանողների և դասախոսների հետ՝ գնահատելու   «ՆՈՐԿԵՆՏ»  ծրագրի արդյունքներն ու ազդեցությունը կրթության որակի, ուսանողների առաջադիմության և դասախոսների՝ դասը կազմակերպելու արդյունավետության վրա։ Կարդալ ավելին․․․

Կայացավ «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը

Մայիսի 30-ին  Շիրակի պետական համալսարանում կայացավ 2017 թվականից մեկնարկած «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը։

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում ընթացող ծրագրով նախանշված էր իրականացնել աշխատաշուկայի պահանջներին համահունչ դասընթացներ, կրթական նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հզորացնել Շիրակի պետական համալսարանը՝ նպաստելով նաև Շիրակի մարզի համաչափ զարգացմանը: Կարդալ ավելին․․․

Տեղեկատվություն

ՇՊՀ-ում իրականացվող «Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում»-ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանականերում իրականացված աշխատանքների՝ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից անցկացված մշտադիտարկման։ Կարդալ ավելին․․․

Կրթական ծառայությունների մատուցման համակարգի արդիականացումը ՇՊՀ-ի «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի շրջանակներում

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի /ՆՄՀ/ «Կրթության բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում 2016թ. դեկտեմբերից ընթացող «ՆՈՐԿԵՆՏ» ծրագիրը ուսումնական գործընթացի կազմակերպման ու իրականացման գործընթացի արդիականացման, կրթական նոր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ հեռաուսուցման, շարունակական /ցկյանս/ կրթության ներդրման ու կիրառման բացառիկ հնարավորություն է: Կարդալ ավելին․․․

«ՆՈՐԿԵՆՏ» ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՆՈՐԿԵՆՏ»  ծրագրի նպատակով ու առաջադիր խնդիրներով պայմանավորված՝ առաջնային են համարվել էլեկտրոնային ուսուցման համակարգի ստեղծումն ու ներդրումը, ինչպես նաև հեռաուսուցման դասընթացի ուսումնական նյութերի մշակումը: Այդ նպատակով կազմակերպվել և անցկացվել  է էլեկտրոնային համակարգի ներդրման ու սպասարկման աշխատանքներն իրականացնող մասնագետ-խորհրդատուի ընտրության մրցույթը, ամփոփվել են դրա արդյունքները և ընտրված մասնագետի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր: Կարդալ ավելին․․․