Տեղեկատվություն

ՇՊՀ-ում իրականացվող «Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում»-ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանականերում իրականացված աշխատանքների՝ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից անցկացված մշտադիտարկման

 

 

2018թ. հուլիսի 9-ին ՇՊՀ-ում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ներկայացուցիչները՝ ՇՊՀ-ում իրականացվող «Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում»-ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների մշտադիտարկում անցկացնելու նպատակով:

ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող պրն. Ե. Սերոբյանի և ՆՈՐԿԵՆՏ ծրագրի աշխատակազմի հետ նրանք քննարկեցին կատարված աշխատանքների արդյունքները, ծրագրով նախատեսվող գործողություներն ու համապատասխան ժամանակացույցը:

ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները հանգամանորեն ծանոթացան ինչպես կատարված աշխատանքներին, ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքին, այնպես էլ համապատասխան փաստաթղթերին ու գրագրության առկայությանը:

Հիմնականում դրական գնահատելով ծրագրի ընթացքը ՇՊՀ-ում՝ նրանք կատարեցին որոշ դիտարկումներ և առաջարկություններ՝ ծրագրի շրջանակներում նախատեսված դասընթացների կազմակերպման ու անցկացման հարցերի հետ կապված:

ՆՈՐԿԵՆՏ ծրագրի աշխատանքները շարունակվելու են մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը:

 

ՇՊՀ ՆՈՐԿԵՆՏ ծրագրի աշխատակազմ