Կայացավ «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը

Մայիսի 30-ին  Շիրակի պետական համալսարանում կայացավ 2017 թվականից մեկնարկած «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը։

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում ընթացող ծրագրով նախանշված էր իրականացնել աշխատաշուկայի պահանջներին համահունչ դասընթացներ, կրթական նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հզորացնել Շիրակի պետական համալսարանը՝ նպաստելով նաև Շիրակի մարզի համաչափ զարգացմանը:

Ծրագրի նպատակով պայմանավորված առաջադրվել են հիմնական խնդիրները, որոնք էլ իրագործվել են երկու տարվա ընթացքում.

  1. Շահառուների կարիքների բացահայտում, դրանց առաջանահերթությունների ճշտում,
  2. Համապատասխան դասընթացների կազմակերպում և անցկացում,
  3. Անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ստեղծում

Ծրագրի շրջանակներում հարցումների արդյունքները վերլուծելուց հետո մշակվել են ուսումնական նյութեր և անցկացվել  կարճաժամկետ դասընթացներ՝ հեռաուսուցման, ներառական կրթության կազմակերպման և կայուն զբոսաշրջության զարգացման  ուղղություններով:

ՆՈՐԿԵՆՏ ծրագրի վերջնարդյունքներից է համալսարանի նյութատեխնիկական բազայի հարստացումը, մասնավորապես շարունակական կրթության կենտրոնի և երկու ռեսուրս-կենտրոնների կահավորումը, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի և մարզասարքերի ձեռքբերումը։

Ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա աշխատանքների որակի ապահովման և արդյունավետության բարձրացման նպատակով դասընթացների մասնակիցների շրջանում համակարգողներնը հարցումներ են անցկացրել՝ պարզելու նրանց բավարարվածության աստիճանը թե՛ դասընթացի ուսումնական նյութերից, դրանց մատուցման ձևերից ու մեթոդներից, և թե՛ ծրագրի աշխատակազմի գործունեությունից:

Աշխատաժողովին ծրագրի ղեկավարն ու մասնակիցները ներկայացրեցին վերջնարդյունքները՝  հույս հայտնելով, որ ուսանողների կարողությունների զարգացմանը և բուհի հզորացմանը միտված ծրագրերը շարունակական կլինեն:

Տեսանյութ