Ամառային ճամբարի մասնակցության հնարավորություն

ՇՊՀ սիրելի ուսանողներ,

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում և իրականացնում է զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների համար նախատեսված ամառային հանգստի ծառայություններ:

Երեխաների 2019թ. ամառային հանգստի կազմակերպման աշխատանքներին կամավորության սկզբունքով որպես ջոկատավարներ կարող եք մասնակցել նաև դուք՝ սույն թվականի հունիսի 19-ից օգոստոսի 15-ը, ըստ հերթափոխերի:

Մասնակցության համար, խնդրում ենք, գրանցվել ՇՊՀ ուսանողական խորհրդում:

 

Դպրոցականների 2019թ. ամառային հանգստի կազմակերպման համար նախատեսված ճամբարների ցուցակ

  1. «Հասմիկ ճամբար»- ք. Հանքավան

Տնօրեն՝ Ժորա Մուրադյան, հեռ. 094-41-55-42

  1. «Լուսաբաց ճամբար»- ք. Հանքավան

Տնօրեն՝ Աշոտ Ավետիսյան, հեռ. 091-40-10-45

  1. «Արագած ճամբար»- ք. Հանքավան

Տնօրեն՝ Անդրանիկ Բաբայան, հեռ. 094-48-93-99

  1. «Հեքիաթային կիրճ»- ք. Հանքավան

Տնօրեն՝ Մկրտիչ Բադալյան, հեռ. 093-42-16-61

  1. «ԼԱՎԱ Աղբյուր»- ք. Ծաղկաձոր

Տնօրեն՝ Արթուր Հարությունյան, հեռ. 091-41-43-34

  1. «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան»

Տնօրեն՝ Սասուն Հովհաննիսյան, հեռ. 093-96-94-44

 

2019թ. մանկական առողջարարական ճամբարներում հանգստացող երեխաների հերթափոխերի ցանկ

N Հերթափոխ Ժամանակահատված
1 1-ին հերթափոխ 19.06.2019թ.- 08.07.2019թ.
2 2-րդ հերթափոխ 08.07.2019թ.- 27.07.2019թ.
3 3-րդ հերթափոխ 27.07.2019թ.- 15.08.2019թ.