Գերմանիայի Բունդեսթագի «Միջագային խորհրդարանական կրթաթոշակ»

Հարգելի ուսանողնե՛ր, շրջանավարտնե՛ր, համալսարանականնե՛ր

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում:

Ծրագիրը տևում է 2020թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019թ. հուլիսի 31-ն է:

Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը:  Դեսպանության www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղում:

Լրացուցիչ հարցերի դեպքում հետաքրքրված անձինք կարող են դիմել դեսպանատուն: