«NAUKA 0+» համառուսական փառատոնի միջազգային մրցույթ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան 2019թ-ին կազմակերպում է   «NAUKA 0+» փառատոն, որը գիտության և տեխնոլոգիայի ամենամեծ գիտական նախագծերից  է:  Փառատոնի հիմնական խնդիրն է գիտական գործունեության, նվաճումների և հետազոտությունների  նկատմամբ  ուշադրության գրավումը:

Մրցույթն ունի երկու ուղվվածություն.

  • «Ապագայի գիտնականներ» 10-րդ  միջազգային մրցույթ, որը  վերաբերում է  գիտական և տեխնիկական աշխատանքներով զբաղվող  ավագ դպրոցի  աշակերտներին,
  • «Science is magic» գիտական միջազգային մրցույթ, որը վերաբերում է ասպիրանտներին, ուսուցիչներին և դասախոսներին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել 3 րոպեանոց տեսանյութ՝ ցուցադրելով գիտության տարբեր ոլորտներում տպավորիչ փորձեր: Հաղթողները ստանում են դիպլոմ և դրամական պարգև:

Հայտերը ընդունվում են մինչև 2019թ-ի  սեպտեմբերի 2-ը:

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: