Հայտարարություն

ՀՀ ԳԱԱ Շրջանավարտների հետ կապերի և կարիերայի բաժնի հետ համագործակցության շրջանակներում հայտարարում ենք ձմեռային դպրոցի մասնակցության հնարավորություն ՇՊՀ ուսանողների համար

 

  • Ցանկանում եք ստեղծել ավելի լավ հարաբերություններ աշխատակիցների հետ
  • Ձգտում եք ավելի արդյունավետորեն կազմակերպել Ձեր աշխատանքը
  • Ուզում եք ունենալ ավելի մոտիվացված և պատասխանատու անձնակազմ
  • Ցանկանում եք տեղեկանալ այլ ոլորտներում ղեկավարման փորձի և գործիքների մասին
  • Փնտրում եք նոր գործարար կապեր և հնարավորություններ
  • Չգիտեք որն է հաղորդակցման էթիկան

Ուրեմն սպասում ենք Ձեզ  ս.թ.-ի փետրվարի 9-11-ը Ծաղկաձորի  Րիպա հյուրանոցային համալիրում, որտեղ կտրվի ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի Ձմեռային Դպրոցի  մեկնարկը: Մասնակցելով Ձմեռային Դպրոցին՝ դուք կունենաք անմոռանալի 3 հանգստյան օրեր՝ հագեցած տարբեր ինտելլեկտուալ և զվարճալի խաղերով,   կկարողանաք բացահայտել մարդու էմոցիաները և կառավարել դրանք՝ հետաքրքրություն, սեր, վախ, զարմանք, ամոթ, նախանձ, համակրանք, հիացմունք, մեղքի զգացում, հպարտություն, ուրախություն և այլն :

Ձմեռային դպրոցի ընթացքում կսովորեք.

  • Նպատակների սահմանման և պլանավորման հմտություններ
  • Ենթակաների հետհաղորդակցման հմտություններ
  • Դժվար աշխատակիցների հետ աշխատելու հմտություններ
  • Կոնֆլիկտների կառավարման հմտություններ
  • Բանակցություններ վարելու հմտություններ
  • Հետադարձ կապ և աշխատանքի գնահատում
  • Թիմբիլդինգ, սիներգիա և վստահություն
  • Աշխատակիցների մոտիվացման տեխնիկաներ
  • Հանձնարարում
  • Առաջնորդում և քոուչինգ
  • Ժամանակի և սթրեսի կառավարում

Մասնակցության արժեքը ընդամենը 22.000 դրամ՝ ներառյալ բարձրակարգ տրանսպորտ, երեքանգամյա սնունդ, հարմարավետ հյուրանոցային սենյակներ, Ձմեռային Դպրոցի դասընթացների մասնակցություն, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի այցելության տոմսեր, տոնական խնջույքի մասնակցություն:

Բոլոր մասնակիցները կստանան ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Ձմեռային Դպրոցի մասնակցության հավաստագրեր և Էթիկայի դպրոցում սովորելու 10% զեղչի քարտեր:

Գրանցվելու և մասնակցությունն հաստատելու համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +374-96-69-34-80 կամ մոտենալ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ 4- րդ հարկ՝ Շրջանավարտների հետ Կապերի և Կարիերայի զարգացման բաժին:

 

ՇՊՀ Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոն