Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհ ուսանողների համար

Հայաստանի Հանրապետության կառավարության, «Մանուկյան Սիմոն հիմնադրամի» և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցության արդյունքում ստեղծված «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» կողմից մեկնարկել է ուսանողների և հետազոտողների համար 2021թ․-ի հետազոտական թեմաների հայտերի ընդունման գործընթացը:

ՄՍՀՀ ծրագիրը 2021 թ. -ի գարնանային կիսամյակի համար ուսանողներին տրամադրում է հավելյալ ֆինանսական ռեսուրսներ իրենց հետազոտական ավարտական թեզերը գրելու համար:


Թեմաներ՝

  • զբոսաշրջության ոլորտում թվայնացման կարիքների գնահատում և առաջարկների մշակում,
  • տնտեսական շահութաբերության ներքին դրույքի (այսուհետ՝ ՏՇՆԴ) հաշվարկման մեթոդաբանություն ճանապարհաշինության և այլ տրանսպորտային ենթակառուցվածքների համար,
  • ՏՇՆԴ-ի հաշվարկման մեթոդաբանություն առողջապահական ծրագրերի համար,
  • ՏՇՆԴ-ի հաշվարկման մեթոդաբանություն էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի համար,
  • ՏՇՆԴ-ի հաշվարկման մեթոդաբանություն կեղտաջրերի մաքրման ծրագրերի համար։

 

Պահանջներն ուսանողների համար՝

  • դիմորդը պետք է լինի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանող,
  • կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային ուսանողները,
  • ուսանողը պետք է ներկայացնի ուղեկցող նամակ իր համալսարանի ղեկավարության կողմից,
  • ուսանողը պետք է ներկայացնի երաշխավորագիր իր գիտական ղեկավարի կողմից, ով օգնելու է թեզը գրելու գործընթացում,
  • հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը վեց ամիս է։

 

Վերջնաժամկետը 2021 թ. -ի սեպտեմբերի 30-ն  է:

 

Ինչպես դիմել՝

– կայքից բեռնեք դիմումի ձևը,

– լրացված դիմումը ուղարկեք հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ MSRFpanel@aua.am,

– յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավար) տվյալ հետազոտության թեմայի համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ,

– յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավար/ ուսանողական թիմի առաջատար հետազոտող) տվյալ հետազոտության ժամկետի շրջանակներում կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

 

Մասնակցության դեպքում անհրաժեշտ է դիմումները մինչև 2021թ.-ի մարտի 10-ն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ MSRFpanel@aua.am։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի ուսանողներին տեղեկացնել տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am ):