Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհ հետազոտողների համար
Հայաստանի Հանրապետության կառավարության, «Մանուկյան Սիմոն հիմնադրամի» և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցության արդյունքում ստեղծված «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» կողմից մեկնարկել է ուսանողների և հետազոտողների համար 2021թ․-ի հետազոտական թեմաների հայտերի ընդունման գործընթացը:
ՄՍՀՀ ծրագիրը 2021 թ. -ի գարնանային կիսամյակի համար հետազոտողներին տրամադրում է հավելյալ ֆինանսական ռեսուրսներ իրենց հետազոտական ավարտական թեզերը գրելու համար:
Թեմաներ՝
- Թեմա1. Ադրբեջանի կողմից ՀՀ և Արցախի դեմ կիրառվող տեղեկատվական պայքարի գործիքակազմը
Դիմումի վերջնաժամկետ՝ մարտ 19, 2021 թ.
Հետազոտության ավարտի վերջնաժամկետ՝ դեկտեմբեր 31, 2021 թ․
- Թեմա 2. Մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի ցուցիչների համակարգը՝ որպես մարզի/երկրի համաչափ զարգացման ապահովման գործիք
Դիմումի վերջնաժամկետ՝ մարտ 19, 2021 թ.
Հետազոտության ավարտի վերջնաժամկետ՝ դեկտեմբեր 31, 2021 թ․
Պահանջները հետազոտողների համար.
– կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային հետազոտողները,
– հետազոտողները կարող են դիմել ինչպես անհատապես, այնպես էլ խմբով:
Հետազոտական խմբի ղեկավարը պետք է ամբողջական դրույքով աշխատի հայաստանյան որևէ բուհում։
–նախապատվությունը տրվելու է հիմնականում համալսարանի աշխատակիցներից կազմված խմբերին,
– նախապատվությունը տրվելու է այն խմբերին, որոնք հետազոտության իրականացման գործընթացում կներգրավեն ուսանող(ներ)ի։
Ինչպես դիմել՝
– կայքից բեռնեք դիմումի ձևը,
– լրացրեք այն հայերենով կամ անգլերենով,
– լրացված դիմումը ուղարկեք հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ MSRFpanel@aua.am,
–յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավար) տվյալ հետազոտության շրջանակներում կարող է ներկայացնել միայն մեկ հայտ,
– յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավար) տվյալ հետազոտության թեմայի համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին և հետազոտողներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):