«Modern problems of genetics, radiobiology, radioecoclogy and evolution» GRRE2021 խորագրով միջազգային գիտաժողով

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամը հրավիրում է ներկա գտնվելու «Modern problems of genetics, radiobiology, radioecoclogy and evolution» GRRE2021 խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությանը, որը տեղի կունենա 2021 թ.-ի հոկտեմբերի 5-ին ժամը 09:00-ին (Նոր Ամբերդ գիտկայան):

Գիտաժողովի նպատակը գիտնականներին մեկ վայրում հավաքելն է՝ հիմք ստեղծելու ապագա համատեղ հետազոտությունների, ծրագրերի մշակման համար:

Գիտաժողովը կազմակերպվում է UNESCO-ի հովանու ներքո ՄՀՄԻ-ի, ԱԱԳԼ-ի և մի շարք այլ կազմակերպությունների հետ համատեղ:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com):