«Դպրոցի և նախակրթարանների կառավարումը ժամանակակից պայմաններում» խորագրով համառուսաստանյան ամենամյա 2-րդ գիտաժողով

Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդում 2021 թ.-ի հոկտեմբերի 24-28-ը կազմակերպվում է «Դպրոցի և նախակրթարանների կառավարումը ժամանակակից պայմաններում» խորագրով  համառուսաստանյան ամենամյա 2-րդ գիտաժողով:

Միջոցառմանը կմասնակցեն տարբեր երկրների նախադպրոցական կրթական հաստատությունների և դպրոցների ղեկավարներ և մասնագետներ։

Համաժողովը կներառի հետևյալ խնդիրները՝

  • կրթության որակի կառավարում. իրավական տեսակետներ,
  • վճարովի կրթական ծառայությունների մատուցման նոր կանոններ,
  • նախակրթարաններում և դպրոցներում ներառական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները,
  • ուսուցիչների աջակցության կազմակերպման առանձնահատկությունները հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների համար,
  • տնտեսող տեխնոլոգիաները որպես կրթական կազմակերպություններում արդյունավետության բարձրացման միջոց:

Բացի այդ, համաժողովի շրջանակներում տրամադրվում է փորձի փոխանակման կլոր սեղան, որտեղ մասնակիցները կկարողանան շնորհանդեսներ անել իրենց հաստատությունների մասին:

Գիտաժողովի էջ՝ https://www.conventus-center.ru/anonsy-meropriyatij/nn-conference-oct2021

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com):

Առդիր