ՇՊՀ-ն ու ԳՊՀ-ն համագործակցության հուշագիր են կնքել

Դեկտեմբերի 2—ին «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամը՝ ի դեմս ռեկտորի պաշտանակատար Ե. Սերոբյանի, և «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս ռեկտոր Ա. Ղուկասյանի, կնքել են համագործակցության հուշագիր՝ հիմք ընդունելով միջբուհական համագործակցության ապահովման, կողմերի գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Կողմերի համագործակցության հիմնական  ուղղություններն են՝

  • ՇՊՀ-ում և ԳՊՀ-ում իրականացվող կրթական ծրագրերի մասին տեղեկությունների տրամադրում, համատեղ կամ կրկակի որակավորմամբ կրթական ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների քննարկում և կազմակերպում
  • ՇՊՀ-ում և ԳՊՀ-ում մշակված առարակյական ծրագրերի, կրթական ծրագրերի արտաքին փորձագիտական գանհատման աշխատանքների իրականացում
  • Սովորողների և պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ակադեմիական շարժունության իրականացում
  • Կրթական ծրագրերի և դասընթացների համատեղ մշակում
  • Սովորողների և դասախոսների մասնագիտական վերապատրաստումների, վարպետության դասերի, կլոր սեղանների, բանավեճերի կազմակերպում
  • Համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում
  • ՇՊՀ-ի և ԳՊՀ-ի գիտական ամսագրերում համատեղ ուսումնագիտական հետազոտությունների արդյունքների հրատարակում
  • Կողմերի սովորողների գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնաարտադրական պրակտիկաների փոխադարձ կազմակերպում
  • Սովորողների ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի փոխադարձ ղեկավարում և գրախոսում
  • Համատեղ հանրապետական և միջազգային գիտաժողովների կազմակերպում