Կրթություն-բիզնես միջավայր համագործակցության հնարավորությունները. հանդիպում ՇՊՀ-ում

Սիրելի ուսանողնե՛ր, շրջանավարտնե՛ր, ինչպես նաև դպրոցականնե՛ր

Կրթություն- բիզնես միջավայր համագործակցության հարթակը սույն թվականի դեկտեմբերի 9-ին ժամը 13.00-ին հրավիրում է մասնակցելու տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպումը տեղի կունենա ՇՊՀ կոնֆերանս դահլիճում:

Հանդիպման ընթացքում կներկայացվի հարթակի գործունեության նպատակն ու խնդիրները, առաջիկա անելիքները, կքննարկվեն համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև կներկայացվեն հաջողված ստարտափ գաղափարներ:

Կրթություն-բիզնես միջավայր համագործակցության հարթակի  առաքելությունն է.

  • հնարավորություն տալ բուհերի ուսանողներին և շրջանավարտներին աշխատաշուկայում դառնալ առավել մրցունակ,
  • աջակցել նրանց բիզնես գաղափարների ձևավորման և իրականացման գործում
  • սովորեցնել կողմնորոշել բիզնես միջավայրում,
  • օժանդակել ուսանողներին ու շրջանավարտներին կայուն ու շարունակական կապ հաստատել բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը բաց է, բոլոր հետաքրված մարդկանց ու կազմակերպությունների համար:

Մանրամասների համար դիմել ՇՊՀ ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին (էլ-փոստ՝ elvira_zargaryan@shsu.am) :