«Աղետներին դիմակայության օր» խորագրով սեմինար ՇՊՀ-ում

Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ ուսումնական հաստատություններում Սպիտակի երկրաշարժի տարելիցին ընդառաջ անցկացվում են «Աղետներին դիմակայության օր» խորագրով համապետական միջոցառումներ:

Շիրակի պետական համալսարանում այսօր երկրաշարժի առաջացման պատճառների, դիմակայության, կանխատեսման գիտական մոտեցումների մասին սեմինար անցկացրեց ՇՊՀ դասախոս, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Բաղրամյանը:

Պրոֆեսորը անդրադարձավ Սպիտակի երկրաշարժի պատմությանը, խոսեց Հայաստանի ներկայիս սեյսմիկ վիճակի մասին, ներկայացրեց վարքականոններ, որոնցով պետք է առաջնորդվել երկրաշարժի ժամանակ: