ՇՊՀ-ն ու ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղը համագործակցության հուշագիր կնքեցին

Այսօր «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր Երվանդ Սերոբյանի և Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը՝ ի դեմս Գյումրու գրասենյակի ներկայացուցիչ Կարեն Մանուկյանի, կնքեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրով նախատեսվում է գործընկերային հարաբերություններ հաստատել և համագործակցել կրթական, սոցիալական և մշակութային ոլորտներում։

Կողմերի համագրծակցության հիմնական ուղղություններ են նախանշվել․

  • ՇՊՀ-ում և ԱՀԱԸ Գյումրու գրասենյակում համատեղ կրթական ծրագրերի իրականացմանն ուղղված քննարկումների կազմակերպում
  • ԱՀԱԸ Գյումրու գրասենյակում ՇՊՀ ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում
  • Սոցիալական աշխատանքի պրակտիկ փորձի ներկայացում ՇՊՀ սոցիալական աշխատանք բաժնի ուսանողներին
  • ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի աշխատակազմի և կամավորների համար մասնագիտական վերապատրաստումների կազմակերպում ՇՊՀ դասախոսների կողմից
  • Համատեղ կրթական, գիտահետազոտական ուղղվածության դրամաշնորհային ծրագրերի իրականացում։