«Աշխատանքի ընդունելություն․ ինչպե՞ս լավագույնս նախապատրաստվել» խորագրով սեմինար ՇՊՀ-ում

Սիրելի՛ ուսանողներ,

Ապրիլի 18-ին, ժամը 11։00-ին Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում «Աշխատանքի ընդունելություն․ ինչպե՞ս լավագույնս նախապատրաստվել» խորագրով սեմինար կանցկացնի «PwC Գերմանիա» ընկերության ֆինանսական իրավունքի խորհրդատու Մարիամ Մորլինգը։

Բանախոսության թեմաներն են․

  1. Ինչպե՞ս կազմել ինքնակենսագրական — CV
  2. Ի՞նչ է ուղեկցող նամակը — Cover Letter
  3. Ի՞նչ ակնկալել հարցազրույցի փուլում։

Բանախոս Մարիամ Մորլինգը աշխատելով եվրոպական մի շարք խոշորագույն կազմակերպություններում, ինչպիսիք են Mercedes AG, Allianz Global Investors, Commerzbank, Deutsche Bank, Deka bank, Unibank, PwC,  կկիսվի իր փորձով և որպես աշխատանքի ընդունման ժամանակակից հարցազրուցավար՝ կներկայացնի մի քանի խորհուրդներ՝ ինչպես ճիշտ պատրաստվել Ձեր երազանքի աշխատանքը ստանալուն:

Սեմինարը կազմակերպվում է ՇՊՀ-ի ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի նախաձեռնությամբ։