Նոր համագործակցության մեկնարկը՝ ծառատունկով

Շիրակի պետական համալսարանի ու «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի համագործակցության շրջանակներում այսօր համալսարանի այգին հարստացավ ևս մեկ եղևնիով։

«Հուսո տուն բարեգործական կենտրոն»-ի նվիրած եղևնին միասին տնկեցին կենտրոնի տնօրեն Մովսես Պողոսյանն ու ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։

Այնուհետև ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հետագա ուղղությունները, նախանշվեց մասնավորապես՝ ՇՊՀ-ի «Սոցիալական աշխատանք» և «Հոգեբանություն» մասնագիտությունների ուսանողների պրակտիկ աշխատանքները «Հուսո տուն բարեգործական կենտրոն»-ում անցկացնելու հարցը։

Կողմերի համագործակցության հիմնական ուղղություններն առաջիկայում կամրագրվեն նաև հուշագրով։