«Լեզուն և կրթությունը միջազգային հարաբերություններում» խորագրով միջազգային գիտաժողով

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնը կազմակերպում է միջազգային գիտաժողով` «Լեզուն և կրթությունը միջազգային հարաբերություններում» խորագրով: Գիտաժողովը տեղի կունենա 2022թ.-ի հոկտեմբերի 14-16: Գիտաժողովի անցկացման վայրը՝ ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուր փ. 29, ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տուն:

Գիտաժողովը կհամախմբի Հայաստանի և այլ երկրների միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետներին, գիտնականներին, հետազոտողներին՝ փոխանակելու իրենց գաղափարները, փորձը և հետազոտությունների արդյունքները:

Հիմնական զեկուցողներն են՝

  • Գեղամ Պետրոսյան՝ պ.գ.դ., պրոֆեսոր, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան,
  • Դանիել Լեպետի՝ DAAD դասախոս Հայսաստանում,
  • Մինծիե Հան ՝ Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն,
  • Գոռ Սարգսյան՝ պ.գ.թ., Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն,
  • Ժակ Մանուկյան՝ պ.գ.թ., դոցենտ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ,
  • Սաադ Ալ-Ադայ, ք.գ.թ., Բաղդադի Համալսարան, Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար

Գիտաժողովի ուղղությունները․

  • Նորամուծություններն ու բարեփոխումները կրթության մեջ
  • Լեզվի դասավանդման նորարարական մեթոդները
  • Լեզուն հատուկ նպատակների համար
  • Լեզվի դասավանդումը հեռավար ուսուցման պայմաններում
  • Նոր միտումները կրթության ոլորտում
  • Միջազգային հարաբերությունների ակտուալ հիմնախնդիրներ
  • Ինտեգրացիոն գործընթացները միջազգային հարաբերություններում
  • Մոդելավորման պրակտիկայի կիրառումը միջազգային հարաբերություններում

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերեն, անգլերեն, ռուսերեն: 

Խնդրում ենք մասնակցության հայտերը և զեկուցումների համառոտագրերը (թեզիսները) ուղարկել մինչև 2022 թ.-ի հունիսի 30-ը:

Ընտրված համառոտագրերի (թեզիսների) ընդունման մասին տեղեկատվությունը կտրամադրվի մինչև 2022 թ.-ի հուլիսի 20-ը:

Ելույթներին կհատկացվի 15 րոպե, իսկ հարցերին, քննարկումներին և մեկնաբանություններին՝ 5 րոպե:

Գիտաժողովին գրանցման վճարը € 20: Հրավիրող կողմը հոգում է հետևյալ ծախսերը՝

  • Գիտաժողովի ծրագիր
  • Մասնակցություն բացման արարողությանը
  • Մասնակցություն բոլոր նիստերին
  • Համառոտագրերի (թեզիսների) հրատարակում
  • Հավաստագրերի տրամադրում
  • Տեղափոխում (Երևանում ԵՊՀ գլխավոր մասնաշենքից դեպի Ծաղկաձոր՝ ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տուն և վերադարձ դեպի ԵՊՀ գլխավոր մասնաշենք Երևանում)
  • 2 գիշերակաց ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տանը (3 անգամյա սնունդ)
  • Սուրճի ընդմիջում
  • Այցելություն Ծաղկաձորի տեսարժան վայրեր

Համառոտագրերի հաստատումից հետո տրամադրվում է հաշվեհամար, որին պետք է փոխանցվի մասնակցության վճարը մինչև 2022թ. օգոստոսի 10-ը:

Կից ներկայացնում ենք գիտաժողովի համառոտագրերի պահանջները(հայերեն, անգլերեն):

Հետադարձ կապ՝  Հասմիկ Ճաղարյան

Էլ. հասցե՝ conference.int@ysu.am

Հետադարձ կապ՝ +374 93471771