ՇՊՀ-ի ուսանողները՝ հրաձգության հուշամրցաշարի հաղթողներ

Երևանում կայացել է ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոնուհի, ռեկորդների հեղինակ Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության ավանդական հուշամրցաշարը։

Հուշամրցաշարի վազող թիրախ, 10 մ, նորմալ վազք, 2 x 20 կրակոց, տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել ՇՊՀ-ի ֆիզ․ դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի 2-րդ կուրսի ուսանող Հովհաննես Մարգարյանը, իսկ կանանց պայքարում ոսկե մեդալ է նվաճել ՇՊՀ-ի զբոսաշրջության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Արուսյակ Գրիգորյանը:

Հանձնաժողովի որոշմամբ մրցման լավագույն մարզիկ է ճանաչվել Հովհաննես Մարգարյանը։

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում միայն հաղթանակներ: