ՇՊՀ-ն և «ԱԳԱԹ»-ը փոխըմբռնման հուշագիր կնքեցին

Մայիսի 3-ին «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր Երվանդ Սերոբյանի և «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանի, կնքեցին փոխըմբռնման հուշագիր։

Կարևորելով համալսարանի ուսանողների կարողությունների զարգացումը և իրազեկության բարձրացումը՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ հաղորդակցվելու և աշխատելու, հաշմանդամությանն առնչվող ճիշտ տերմինաբանություն օգտագործելու վերաբերյալ, կողմերը համաձայնվում են իրականացնել ուսանողների վերապատրաստման դասընթաց, ինչպես նաև տրամադրել տեխնիկական աջակցություն դասընթացի ընթացքում։

Հուշագիրը կնքվեց «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում։