Սպորտային հրաձգության ներբուհական մրցաշար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի ֆիզ․ դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ համալսարանում կայացել է սպորտային հրաձգության ներբուհական մրցաշար։

Աղջիկների և տղաների խմբերում մրցել են ՇՊՀ-ի 5 տասնյակից ավելի ուսանողներ։ Հատկանշական է, որ աղջիկներն ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերել։

Մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողներին այսօր մեդալներ ու պատվոգրեր հանձնեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ կարևորելով մրցաշարի անցկացումը և դրան համալսարանի տարբեր ֆակուլտետներից ուսանողների մասնակցությունը։