ՇՊՀ ուսանող Գարիկ Կարապետյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 96 կգ քաշայինների պայքարում ՇՊՀ-ի «Ֆիզ․ դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի 1-ին կուրսի ուսանող Գարիկ Կարապետյանը երկրամարտի 370 կգ արդյունքով հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն:

Շնորհավորում ենք մեր չեմպիոնին և մաղթում նորանոր հաղթանակներ: